ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քննչական կոմիտեն հարցաքննել է ԱԱԾ պետական պահպանության ծառայության ծառայողներին. Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան վթարի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի գործով հարցաքննությա են հրավիրվել եւ ցուցմունք են տվել Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները: Ասել է թե՝ հարցաքննվել են Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության ծառայողները, որոնք այդ օրը եղել են Նիկոլ Փաշինյանին ուղեկցող մեքենաների մեջ:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն առաջիկայում որոշում կկայացնի վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի մահվան դեպքով:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն` քննչական կոմիտեի կողմից կրկնակի դատաավտոտեխնիկական-դատատեսաձայնագրային փորձաքննության եզրակացությունը ստացվել է և շուտով նախաքննությունը կավարտվի, վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ կուղարկվեն դատարան:

Հիշեցնեք, որ ապրիլի 26-ին վարչապետի ավտոշարասյան կողմից Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում մահացու վրաերթի ենթարկվել՝ Սոնա Մնացականյանը:Վերջինիս ընտանիքի անդամներն ու փաստաբան Րաֆֆի Ասլանյանը պնդում են, որ մի շարք ապացույցներ «ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից քննիչին չեն տրամադրվել»։

Ավելին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից Սոնա Մնացականյանին մահվան ելքով վթարի ենթարկելու դեպքն այնքան է անհանգստացրել միջազգային կառույցներին, որ նրանք կտրուկ քայլերի են գնացել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Գերմանիայի Բունդեսթագի բազմաթիվ պատգամավորներ վթարի արդյունքում մահացած Սոնա Մնացականյանի դեպքով դիմել են ՀՀ կառավարությանը եւ Ազգային ժողովին: Ըստ ամենայնի՝ նրանք կոնկրետ հարցեր են ուղղել ՀՀ Ազգային ժողովին, թե ինչպես է ստացվել, որ գործով մեղադրյալը կալանքի տակ չէ եւ այլ կոնկրետ հարցադրումներ:

Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող ՃՈ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հղի կնոջը, ու հեռացնել դեպքի վայրից: Քննչական կոմիտեն սակայն, ի սկզբանե ՃՈ մայորին մեղադրանք է առաջադրել միայն ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ դեպքի վայրը լքելու հոդվածով՝ ոչ:

Հետագայում, գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը ցուցում է տվել՝ լրացնել մեղադրանքը՝ մեղադրանք առաջադրելով նաեւ ՀՀ ՔՕ 244-րդ հոդվածի 1-ին մասով եւ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն հարուցելու մասին: Այդուհանդերձ Արամ Նավասարդյանի մեղադրանքը լրացվել է, սակայն նա ազատության մեջ է:

Քնար Մանուկյան




Լրահոս