Ինչ իրավիճակ է Տավուշի մարզում. պարզաբանում է մարզպետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնել ենք, որ հոկտեմբերի 3-ին ժամը 21:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ իրավիճակ է Տավուշի սահմանային համայնքներում:

«Մեզ մոտ ամեն ինչ նորմալ է, մարդիկ ապրում են իրենց բնականոն կյանքով եւ ոչ մի խուճապային տրամադրություն չկա»,-նշեց մեր զրուցակիցը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս