1919-1920 թվականների Ադրբեջանի քարտեզներից մեկով այդ տարածքի մաս են կազմել նաեւ Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, Արարատի մարզը մասնակի եւ անգամ Երևանից մի հատված: Այդ մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց քարտեզագիր Շահեն Շահինյանը:
Ինչպես հայտնի է, երեկ Նիկոլ Փաշինյանին պատկանող լրատվամիջոցը հրապարակել է, թե Ադրբեջանը Հայաստանից ինչ 5 հիմնական պահանջ ունի: Դրանք հետևյալն են.
ԼՂ պաշտպանության բանակի լուծարում
ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ` նույնիսկ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով:
Միջանցք Հայաստանի տարածքով
Սահմանագծման և սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը)
Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով:
Մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան