Նիկոլակա՞ն ես, չէ, Լևոնական ես, չէ….. Գրիգոր Դանիելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«- Նիկոլակա՞ն ես
– Չէ
– Սերժակա՞ն ես
– Չէ
– Քոչարյանակա՞ն ես
– Չէ
– Բա ի՞նչ… Լևոնակա՞ն ես
– Չէ, չէ
– Բա ի՞նչ ես
– Հայկական եմ… իսկական հայկական ազգայնական

Դերասան, հումորիստ Գրիգոր Դանիելյան Հայաստանի ներկա իրավիճակով պայմանավորված  այսպես է սկսել իր գրառումը եւ հրավիրել «հայկականների» ուշադրությունը:

«ԱԿԱՆ-ները մեզ բաժանեցին ու սարքեցին նույն տարածքում ապրող մարդկանց տարբեր խմբեր … ական բառը ինքնին հուշում է, որ պայթելու է մի օր էս փուչիկը, ու էդ պայթյունից տուժելու են բոլորը…Ինձ ահավոր հետաքրքիր է, մնացե՞լ են ՀԱՅԿԱԿԱՆՆԵՐ, էն, որ ոչ մեկի շահերը չեն սպասարկում, բացի ազգային շահերից: Գիտեն ի՞նչ է ազգային մտածելակերպն ու ազգային գաղափարախոսությունը, ազգասիրությունը, կրոնը, մշակույթը, բանակը, սերունդները, որոնց կրթությունից է կախված, թե ապագան ինչպիսին կլինի: ՀԱՅԿԱԿԱՆՆԵՐ ԱՐՁԱԳԱՆՔԵՔ…»,-գրել է դերասանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում էր սկսել Հայաստանի սահմանի ողջ երկայնքով, որի հետեւանքով ունենք զոհեր եւ անհետ կորածներ:

Լ. Ե.




Լրահոս