
Հունաստանի ԱԳ նախարարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հայ ռազմագերիների գնդակահարությունը։
«Չափազանց ցնցված ենք ադրբեջանական ուժերի կողմից անզեն հայ գերիների մահապատժի ենթարկելու տեսագրություններից։
Հունաստանը խստորեն դատապարտում է բռնության նման գործողություններն ու կոչ է անում մանրակրկիտ հետաքննություն անցկացնել՝ երաշխավորելով, որ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն»,- ասված է Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչության թվիթերյան գրառման մեջ։