
Սեպտեմբերի 20-25-ը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցի ժամանակ հյուրանոցային ծառայությունների համար ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայությունը ՀՀ պետական բյուջեի միջոցներից վճարել է 2 մլն 880 հազար դրամ: Պատվիրակությունը տեղակայվել է Երևան հյուրանոցում:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ -Ա.Մ.Ջ.-111- ՍՊԸ-ի հետ կնքած պայմանագրով 1 մլն 90 հազար դրամ էլ ծախսվել է նույն այցի շրջանակներում տրանսպորտային ծառայություններն իրականացնելու համար:
Ն.Հ.