Իտալիայում ավարտված բռնցքամարտի Եվրոպայի ավագ տարիքի պատանիների առաջնությունում Հայաստանի թիմը տղաների պայքարի ընդհանուր հաշվարկում գրավեց առաջին տեղը։
Հայաստանի պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտեց 5 մեդալով՝ երկու ոսկե, մեկ արծաթե եւ երկու բրոնզե:
46 կգ քաշային Վաղարշակ Քեյանը եւ 52 կգ աշային Էրիկ Առստամյանը դարձան ոսկե մեդալակիրներ:
70 կգ քաշային Երանոս Օհանյանը նվաճեց արծաթե մեդալ․ նա քթի վնասվածքի պատճառով չկարողացավ մասնակցել եզրափակիչ մենամարտին:
Բրոնզե մեդալակիրներ դարձան 50 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը եւ 60 կգ քաշային Ռաֆայել Ներսիսյանը: