ՏԵՍԱՆՅՈՒԹ. 20 և 39 համարի երթուղային միկրոավտոբուսների վարորդները հարվածել են միմյանց, ինչի հետևանքով քաղաքացու կյանքը փրկել չի հաջողվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևան քաղաքի 20 եւ 39 համարի երթուղայինների միկրոավտոբուսների վարորդները վիճել են, ինչի հետևանքով մարդ է մահացել:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Կորյուն Բեզրուկովն աշխատելով Երևան քաղաքի 20 համարի երթուղային գծում՝ որպես միկրոավտոբուսի վարորդ, 2022 թվականի հունվարի 18-ին՝ ժամը 08:50-ի սահմաններում, Գարեգին Նժդեհ 2 հասցեի մոտ տեղակայված կանգառում կայանելու հարցի շուրջ վիճաբանել է 39 համարի երթուղային միկրոավտոբուսի վարորդ Թաթուլ Անիկի Գրիգորյանի հետ, որի ժամանակ նրանք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց: Այնուհետև վիճաբանությանը միջամտել է Հարություն Ցոլակի Քոչարյւսնը, որի ընթացքում Կորյուն Թորոսի Բեգրուկովը աջ ձեռքի բռունքով մեկ անգամ հարվածել է Հարություն Քոչւսրյանի դեմքին, ինչի հետևանքով հետո Հարություն Քոչարյւսնը վայր է ընկնել, գլխով համահարվածվել կոշտ մակերևույթ ունեցող ասֆալտապատ գետնին, ու բռունցքով հարվածի և հատակին համահարվածվելու հետևանքով ստացել աջից գանգթաղի ոսկրերից՝ ծոծրակոսկրի, կողմնոսկրի գագաթոսկրի քունքոսկրի, աջ ականակապճի և հայմորյան խոռոչի ստորին պատերի և քթոսկրերի կոտրվածքների, աջից՝ վերկարծրենային և ստոր կարծրենային, ենթաոստայնենային արյունահավւսքների, գլխուղեղի փափուկ թաղանթների, արյունազեղումների, գլխուղեղի սալջարդի, գլխուղեղի աջ կիսագնդի կոնտուզիոն-հեմոռագիկ օջախների և գլխուղեղի աջ կիսագնդի փափկեցման օջախի ձևով առողջությանը ծանր վնասի հատկանիշներ պարունակող, կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ, ինչից հետո էլ Հարություն Քոչարյւսնն անգիտակից վիճակում տեղափոխվել է «էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ, գիտակցության չգալով, 2022 թվականի ապրիլի 17-ին մահացել է:

Ք.Մ




Լրահոս