Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժածների թիվը գերազանցել է 500-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առնվազն 530 մարդ տուժել է չորեքշաբթի վաղ առավոտյան Իրանի հյուսիսում գտնվող Խոյ քաղաքի մերձակայքում տեղի ունեցած 5,4 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրանց խոսքով՝ մոտ ապագայում զոհերի թիվը կարող է աճել։ Քաղաքի փրկարար ծառայության ղեկավարի խոսքով՝ բազմաթիվ բնակիչներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել ցնցումների ժամանակ անմիջապես տներից դուրս գալու հետևանքով։

Չորեքշաբթի ավելի վաղ Երիտասարդ լրագրողների ակումբը հայտնել էր, որ երկրաշարժի հետևանքով տուժել է 390 մարդ, որոնցից 135-ը հոսպիտալացվել են ձեռքերի և ոտքերի կոտրվածքներով, ինչպես նաև գլխի վնասվածքներով։ Քաղաքի մոտ 25 տուն կամ կիսով չափ կամ ամբողջությամբ ավերվել է։

Իրանի սեյսմոլոգիական ազգային կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Խոյ քաղաքի մոտ (Արևմտյան Ադրբեջան նահանգ): Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։




Լրահոս