ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալիևն արցախցիներին Ադրբեջանի քաղաքացիներ է անվանել ու նորից ժամկետներ նշել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ղարաբաղում ապրող հայերը մեր քաղաքացիներն են»: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերեն են՝ ասված այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Ակնայում մեկնարկած քաղաքաշինական ֆորումի ժամանակ:

Ըստ նրա՝ Արցախի տարածքում բնակվողների կյանքը բարելավելու համար իրենք որևէ միջազգային կենտրոնի հետ չեն քննարկելու, թե ինչպես դա անել: Ալիևը փոխանցել է նաև, որ որոշակի լավատեսություն է տեսնում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու գործընթացի մասով։

«Մի քանի օր առաջ տեղի ունեցավ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը՝ առաջին նման հանդիպումը՝ կապված խաղաղության պայմանագրի տեքստի պատրաստման հետ։ Հուսով ենք, որ դա երկար չի տևի»,- ելութի ժամանակ ասել է Ալիևը:
Ադրբեջանի նախագահը հայտարարել է նաև՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի «միջազգային օրենքի հինգ սկզբունքների վրա»։

Նշենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը «հավատի աղբյուր»-ով ստարագրված հոդվածաշարեր է հրապարկում, որտեղ բացեիբաց խոսում է, թե Ադրբեջանը Հայաստանից ինչ է ակնկալում խաղաղության պայմանագիր կնքելու համար: Ըստ այդ կետերի՝ Ադրբեջանը Հայաստանի տարածքավ միջանցք է ունենալու, ինչպես նաև՝ Արցախն առանց որևէ կարգավիճակի ամբողջովին Ադրբեջանի մաս է դառնալու: Հայաստանի իշխանությունները պնդում են՝ նման պայմաններում Հայաստանը երբեք խաղաղության պայմանագիր չի հաստատելու:

Սևակ Վարդումյան




Լրահոս