Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինից Մոսկվա պաշտոնական այց կատարելու հրավեր է ստացել:
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք կմեկնի հոկտեմբերի 9-ին:
Այցը եռօրյա կլինի:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ՌԴ կմեկնեն`
Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը,
պատգամավորներ Բաբկեն Թունյանը,
Ալեքսեյ Սանդիկովը,
Գուրգեն Արսենյանը,
Հայկ Սարգսյանը,
Մարինա Ղազարյանը,
Տարոն Մարգարյանը: