Միկրոավտոբուսային համար 5 երթուղին եղած «ԳԱԶել»-ներին զուգահեռ այսուհետ կսպասարկվի նաև «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության «ԳԱԶել-Սիթի» մակնիշի ավտոմեքենաներով:
Հետագայում երթուղին ամբողջությամբ կսպասարկվի ավտոբուսներով: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։