Ղարաբաղի հարցը քննարկվե՞լ է, թե՞ ոչ. Միրզոյանի, Բայրամովի և Բլինքենի հեռախոսազրույցի տարբերությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 4-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը։ Եվ ինչպես բոլոր նմանատիպ դեպքերում է լինում, երեք կողմերի տարածած պաշտոնական հաղորդագրություններում էական տարբերություններ կան:

Հայաստանի ԱԳՆ հաղորդագրությունում նշվում է․ «․․․զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման ու Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման վերաբերյալ»:

Հետաքրքիր է, որ ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայիս տարածած հաղորդագրությունում որևէ անդրադարձ չկա Լեռնայինն Ղարաբաղին․ «Պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինկենն այսօր եռակողմ ձևաչափով զրուցել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Պետքարտուղար Բլինքենը մեր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի կողմից կայուն խաղաղության համաձայնագրի ձեռքբերման ուղղությամբ ձեռնարկվող դրական քայլերի համար։ Մեկ շաբաթվա ընթացքում, որը նշանավորվեց չափազանց մեծ բռնություններով, ներառյալ ականների պայթյունների հետևանքով հայ զինվորների և ադրբեջանցի խաղաղ բնակիչների մահը, նա ողջունել է հոկտեմբերի 2-ին նախարարների հանդիպումը՝ որպես կարևոր առաջընթաց խաղաղ գործընթացում: Պետքարտուղարը ողջունել է ռազմագերիների ազատ արձակումը և վերահաստատել մեր հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին լուծել խնդիրները խաղաղ ճանապարհով և ընդգծել, որ դիվանագիտությունը միակ ճանապարհն է»։

Իսկ ահա Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում նշվում է․ «Նախարարը  նաեւ նշել է, որ հետհակամարտային շրջանում աշխատանքները կշարունակվեն Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում բնակվող հայ բնակչության վերաինտեգրման ուղղությամբ»։

Ն.Հ.




Լրահոս