Թաղավարդում 16 տարեկան տղան հեծանիվից վայր է ընկել. նրա կյանք չի հաջողվել փրկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 5–ին’ ժամը 13 անց 30-ի սահմաններում, Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի 2006թ ծնված բնակիչը նույն համայնքի վարչական տարածքում հեծանիվ վարելիս վայր է ընկել, ինչի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից տեղում մահացել է։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության քննչական կոմիտեից:

Ահազանգով դեպքի վայր է մեկնել քննչական կոմիտեի Մարտունու շրջանի քննչական բաժնի ավագ քննիչը։ Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։




Լրահոս