Հայաստան վերադարձած գերիները ՊՆ հոսպիտալում են, բուժում ստանալուց հետո դուրս կգրվեն. նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստան վերադարձված գերիները ՊՆ հոսպիտալում են, բուժում ստանալուց հետո դուրս կգրվեն: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Մեր զինծառայողները գտնվում են Պաշտպանության նախարարության հոսպիտալում և անհրաժեշտ հետազոտությունները, եթե կարիք լինի, նաև բուժական գործընթացը անցնելուց հետո դուրս կգրվեն: Ավելի մանրամասն տեղեկություն չեմ կարող տրամադրել»,- ասաց Ավանեսյանը:

Հոկտեմբերի 4-ին Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների:




Լրահոս