ՌԴ-ի՝ խաղաղության պայմանագիր կնքելու համապարփակ առաջարկները փոխանցվել են Հայաստանին և Ադրբեջանին: Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ճեպազրույցի ժամանակ Զախարովան անդրադարձավ ՀԱՊԿ գործունեությանը: Վաղը՝ հոկտեմբերի 7-ին, կազմակերպությունը նշում է հիմնադրման 20-ամյակը։
«Կարճ ժամանակահատվածում կազմակերպությունն անցել է արժանապատիվ ճանապարհ։ Համատեղ ջանքերով ստեղծվել է անվտանգության խնդիրներով զբաղվող արդյունավետ կառույց։ ՀԱՊԿ-ը նաև առանցքային դեր է խաղում իր պատասխանատվության ոլորտում տարածաշրջանային կայունությանն աջակցելու գործում»,- ասել է նա։