ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին գոլի հեղինակ է դարձել Լիսաբոնի «Բենֆիկայի» հետ ՉԼ-ի խաղում (1:1):
Արգենտինացին Չեմպիոնների լիգայում տուգանային հրապարակից դուրս կատարած հարվածով խփել է իր 22-րդ գոլը և այս ցուցանիշով հավասարվել է Կրիշտիանու Ռոնալդուին:
Կրիշտիանուն իրացրել է 12 տուգանային հարված, իսկ 10-ը՝ խփել է խաղից, իսկ Մեսսին՝ 5-ը ստանդարտից, և 17 գոլ խաղից:
Նշենք, որ ՊՍԺ-ն և «Բենֆիկան» 7-ական միավորով գլխավորում են իրենց խմբի մրցաշարային աղյուսակը։