Սաակաշվիլին մահվան շեմին է. «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Թեմուր Ջանաշիան ասել է, որ Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին այլևս «մարդ չէ», քանի որ ունի 38 աստիճան ջերմություն, արյան զարկերակային ճնշումը 170 է, չի կարողանում սնունդ ու դեղորայք ընդունել և պառկած է անկողնում: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ջանաշիայի խոսքով՝ Սաակաշվիլին մահվան շեմին է։

«Նա չի կարողանում շփվել, շատ քիչ ենք խոսել, խոսակցության ժամանակ հոգնում է, սա նորմալ չէ։ Դեղորայք ընդունելու անհնարինության պատճառը նրա առողջական վիճակն է»,- ասել է Ջանաշիան։




Լրահոս