Հոկտեմբերի 6-ին, ժամը 14։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում` մեկհարկանի բնակելի տան տանիքում, հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:28-ին, մարվել՝ 16:30–ին:
Այրվել են տան տանիքը` 200 քմ, տանիքում առկա ավտոմեքենայի պահեստամասերը և տնտեսական իրեր: