ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական բյուջեն. որքան է այն ավելացել վերջին տարիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023-ի պետական բյուջեի նախագծով Հայաստանի կառավարությունը նախատեսում է Պաշտպանության նախարարության բյուջեն ավելացնել եւ այդ ուղղությանը տրամադրվելիք գումարը  2023-ին կկազմի 501,3 մլրդ դրամ՝ 2022-ի 340,6 մլրդ դրամի դիմաց՝ ավելանալով 47 տոկոսով։ Նկատենք՝ 1995-ից ի վեր սա Հայաստանի ռազմական բյուջեի ամենամեծ աճն է։

Եթե խոսենք դոլարով եւ որպես ելակետ վերցնենք այժմ գործող փոխարժեքերը, ապա 2023 թվականին Հայաստանի ռազմական բյուջեն կկազմի շուրջ 1,24 մլրդ դոլար։

Ադրբեջանի ռազմական բյուջեն հաջորդ տարի նախատեսված է 3,13 մլրդ դոլար։ Ադրբեջանի ռազմական բյուջեն ամենամեծն է եղել 2015 թվականին՝ կազմելով 3,4 մլրդ դոլար։  Այդ ժամանակվանից սկսած Ադրեջանի ռազմական բյուջեն կայուն աճում է։ Իսկ ամենաշատ ծախսերն այդ ոլորտում Ադբեջանն արել է 2006 և 2011 թվականներին, երբ այն գրեթե կրկնապատկվեց՝ նախորդ տարիների համեմատ։

Իսկ Հայաստանի ռազմական բյուջեն վերջին 20 տարում աճել են ամեն տարի՝ բացառությամբ 2011, 2016, 2020 և 2021 թվականների։ Նախկինում ամենազգալի աճը գրանցվել է 2016-19 թվականներին, երբ Հայաստանի պաշտպանական բյուջեն 453 մլն դոլարից հասավ 653 մլն դոլարի։

Առհասարակ 2004-ից ի վեր Հայաստանի պաշտպանական ծախսերի մասնաբաժինը բյուջեի ծախսերի մեջ մշտապես եղել է 13,6 տոկոսից բարձր։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ն.Հ.




Լրահոս