Թուրքիան հավատում է Հայաստանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` Պրահայում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո:
«Ես անկեղծորեն հավատում եմ, որ մենք կկարողանանք հասնել մեր տարածաշրջանում իրավիճակի լիարժեք կարգավորման մեր նպատակին` հիմնված բարիդրացիական հարաբերությունների վրա»,- ասել է նա: