Փեթակ առեւտրի կենտրոնն այսօրվանից չի գործում։ Առեւտրի կենտրոնի աշխատողներն այս պահին ՀՀ կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա են իրականացնում։ Երեք օրից պարզ կդառնա՝ առեւտրի կենտրոնը շարունակելու է աշխատել, թե ոչ։
Պարզվում է՝ «Փեթակ» առեւտրի կենտրոնի տնօրինությունն առեւտրականներին այսօր առավոտյան զգուշացրել է, որ կենտրոնն անժամկետ փակվում է, չի գործելու։ Դժգոհող առեւտրականների պատմելով, տնօրինությանը երեկ գիշերն են զգուշացրել, որ առեւտրի կենտրոնը պետք է փակվի։