Հայաստանում այս տարվա հունվար-օգոստոսին ծնվածների թիվը պակասել է: ArmLur.am-ը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում եթե 2020 թվականի 8 ամիսներին ծնվածների թիվը կազմել է 22 հազար 858, 2021-ի նույն ժամանակահատվածում՝ 23 հազար 478, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն պակասել է՝ դառնալով 22 հազար 964: Բացի այս, պակասել է մեռելածինների թիվը՝ մեկ տարվա ընթացքում 324-ից հասնելով 292-ի: Մյուս նորությունը. Հայաստանում սկսել են շատ ամուսնալուծվել, քիչ ամուսնանալ:
ՀՀ վիճակագրական կոմիտեից ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանում այս տարվա հունվար-օգոստոսին ամուսնալուծության դեպքերը կազմել են 2981, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում ամուսնալուծություններն ավելացել են 90-ով: Իսկ ահա ամուսնությունները՝ 2020-ի հունվար, օգոստոս ամիսներին կազմել են 7716, 2020-ին՝ 11262, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 10 880:
Ս. Հ.