Վճռաբեկ դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանը հայցադիմում է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) դեմ: Դատավորը պահանջում է անվավեր ճանաչել ԲԴԽ-ի որոշումը, որով ընդունել է Հանրապետության նախագահի առարկությունը՝ Ռուզաննա Հակոբյանին Վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահի պաշտոնում նշանակելու վերաբերյալ:
Բարձրագույն դատական խորհուրդը 2022թ. օգոստոսի 1-ին որոշել էր Հանրապետության նախագահին առաջարկել Ռուզաննա Հակոբյանի թեկնածությունը՝ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահի պաշտոնում նշանակելու համար: Սակայն, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը օգոստոսի 8-ին գրություն է ուղարկել ԲԴԽ՝ հայտնելով առարկություն Ռուզաննա Հակոբյանին Վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահի պաշտոնում նշանակելու վերաբերյալ: ԲԴԽ-ն ընդունել է հանրապետության նախագահի առարկությունը, ինչը նշանակում է, որ պալատի նախագահի պաշտոնում նշանակելու Ռուզաննա Հակոբյանի թեկնածությունը հանվում է: Ինչէ սպասվում դատարանում, պարզաբանում է դատավոր Ռուզաննա Հակոբյանը:
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան