COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հոկտեմբերի 7-ի առավոտվա դրությամբ կազմել Է 620 միլիոն 486 հազար 154: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 6 միլիոն 554 հազար 558 մարդու:
COVID-19-ով վարակման ավելի քան 30 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Բրազիլիան, Ֆրանսիան եւ Գերմանիան:
Ախտահարվածների եւ ինֆեկցիայի հետեւանքներից մահացածների թիվը համապատասխանաբար կազմել Է. ԱՄՆ-ում՝ 96 միլիոն 612 հազար 478 եւ 1 մլն 62 հազար 130, Հնդկաստանում՝ 44 միլիոն 606 հազար 460 եւ 528 հազար 754, Ֆրանսիայում՝ 35 միլիոն 922 հազար 441 եւ 156 հազար 409, Բրազիլիայում՝ 34 միլիոն 707 հազար 233 եւ 686 հազար 706, Գերմանիայում՝ 33 միլիոն 826 հազար 367 եւ 150 հազար 406 մարդ:
Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հոկտեմբերի 7-ի առավոտվա դրությամբ կազմել Է 841,3: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 3248, Հնդկաստանում՝ 376, Բրազիլիայում՝ 3189, Ֆրանսիայում՝ 2369, Գերմանիայում՝ 1793, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: