ՏԵՍԱՆՅՈՒԹ. 21-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է մարիխուանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 1-ին, առավոտյան ժամը 5-ին, Էրեբունու քրեական հետախույզներն ու Երևանի պարեկները, համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու համար Արցախի պողոտայում ձերբակալել և բաժին են տարել Երևանի բնակիչ 21-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ ու կաթուցիչ: Նախքան ձերբակալվելը երիտասարդն ինչ-որ բան էր ձեռքից գցել, ուստի զննվեց նաև տարածքը: Հայտնաբերվեց ապակյա տարա` լցված մարիխուանայի նմանվող զանգվածով:

Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:




Լրահոս