![](https://armlur.am/wp-content/uploads/2022/10/vahagn_hovakimyan_shabat.am1_.jpg)
ՀՀ Ազգային ժողովը 65 կողմ ձայնով Վահագն Հովակիմյանին ընտրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:
ԱԺ հոկտեմբերի 7-ի արտահերթ նիստում փակ գաղտնի քվեարկության արդյունքները հայտնեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը ԿԸՀ անդամի պաշտոնի համար ԱԺ-ին առաջարկել էր նաև Աննա Գրիգորյանի, Ժիրայր Կարապետյանի, Նունե Հովհաննիսյանի, Սիլվա Մարկոսյանի, Արմեն Սմբատյանի և Արուսյակ Տերչանյանի թեկնածությունները: Նրանց բոլորի թեկնածությանը ևս կողմ էր քվեարկել 65 պատգամավորը:
Նրանց բոլորի թեկնածությունները առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: