ՊԱՐՏԱԴԻՐ ԿԴԱՌՆԱ ՀՈԳԵԲԱՆԻ ՀԱՍՏԻՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդունել է Քվեբեկի հայկական բժշկական ասոցիացիայի ծրագրի հիմնական համակարգող եւ ասոցիացիայի անդամ Ռիտա Կույումջյանի գլխավորած պատվիրակությանը:

 

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ հանդիպման մասնակիցները քննարկել են հանրակրթության ոլորտում «Հետտրավմային աճի եւ տոկունության» ծրագրի իրականացման հնարավորությունը:

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ դպրոցներում առկա են տարաբնույթ խնդիրներ՝ երեխաներին անհրաժեշտ հոգեբանական աջակցության եւ բուլինգի հետ կապված: Նա տեղեկացրել է, որ վերջերս հաստատվել է դպրոցների ֆինանսավորման նոր բանաձեւը, համաձայն որի՝ հաջորդ ուստարվանից բոլոր հաստատություններում պարտադիր կդառնա հոգեբանի հաստիքը, եւ այդ առումով առկա են բազում անելիքներ՝ որակյալ հոգեբաններ ներգրավելու, նրանց վերապատրաստելու, մասնագիտական զարգացմանը նպաստելու, ինչպես նաեւ աջակցելու առումով: Նախարարի տեղակալի խոսքով՝ 44-օրյա պատերազմի ընթացքում գործընկերների հետ համագործակցությամբ իրականացվել են ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ՝ երեխաներին հոգեբանական աջակցություն տրամադրելու ուղղությամբ:

«Այսօրվա բարդ իրականությունում երեխաների հոգեբանական աջակցության խնդրին պետք է ինստիտուցիոնալ մոտեցում ցուցաբերել, եւ այս առումով կարեւորում եմ ուսուցիչների հետ տարվող աշխատանքը: Մենք պետք է ծրագրի հավասար շահառուներ դիտարկենք թե՛ սովորողներին, թե՛ ուսուցիչներին. եթե ուսուցիչները չունենան այդ տոկունությունը, ապա այն երեխաներին փոխանցելը դժվար կլինի: Մեր ուսուցիչները, իհարկե, շատ ուժեղ են, եւ նրանցից շատ բան ունենք սովորելու, բայց նաեւ մեթոդական աջակցության կարիք կա, որպեսզի, որպես անձ, տարբեր իրավիճակներում ավելի պատրաստված լինեն եւ երեխաներին ճիշտ ուղղորդեն»,- նշեց Ռիտա Կույումջյանը: Ռիտա Կույումջյանի խոսքով՝ հետտրավմային աճի սկզբունքների վրա հիմնված տոկունության բարձրացման դասընթացի նպատակն է հանրության շրջանում ձեւավորել դրական մտածելակերպ, խոցելի խմբերի մոտ բարձրացնել տոկունության աստիճանը եւ դաստիարակել հոգեպես առողջ սերունդ: Նա վստահեցրել է՝ այդ ամենը հնարավորություն կտա անհատին եւ հասարակությանն ավելի լավ դիմակայել հետագա փորձություններին: Հանրակրթական ծրագրում նմանօրինակ դասընթացի հնարավոր ներառումը, ըստ Ռիտա Կույումջյանի, կարող է նպաստել յուրաքանչյուր աշակերտի տոկունության բարձրացմանը, բուլինգի նվազեցմանը, կենտրոնացման բարելավմանը եւ ուսումնական առաջադիմության բարձրացմանը: Կողմերը պայմանավորվել են մշակել հուշագրի նախագիծ, որի շրջանակում համագործակցող բոլոր կողմերի, այդ թվում՝ ԿԶՆԱԿ-ի, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի եւ դրա տարածքային կառույցների մասնակցությամբ աշխատանքներ կիրականացվեն՝ որոշ համայնքների դպրոցներում ծրագիրը փորձնական ներդնելու հնարավորության ուղղությամբ։

Գործընթացում կներգրավվեն մեր մասնագիտական ռեսուրսները? ԿԶՆԱԿ-ը՝ կրթության բովանդակության եւ ուսուցիչների պատրաստման մասով, իսկ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը՝ որպես մասնագիտացված ծառայություն մատուցող մարմին։ Հընթացս կմշակվեն ծրագրի մեթոդաբանությունը եւ գործիքակազմը, ինչպես նաեւ կհստակեցվեն համապատասխան գործառույթները: Փորձնական ծրագրի արդյունքների գնահատումից հետո կքննարկվի դրա հետագա իրականացման եւ տարածման հնարավորությունը՝ առաջարկելով գործընթացում ներգրավել նաեւ Մանկավարժական համալսարանին։

 

 

 

 

 

ԲԱՐՁՐ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐ

Երբ սեպտեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց մասնակի մոբիլիզացիայի մասին, դրանից հետո ոչ միայն բարձրացան ավիատոմսերի գները, այլ նաեւ բնակարանների վարձավճարները: Այս իրավիճակը պահպանվում է մինչեւ այժմ. եւ սա այն դեպքում, երբ դեռ ապրիլի 15-ին կառավարության նիստում անգամ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը  խոսեց  բնակարանների բարձր վարձավճարների մասին եւ մատնանշեց իր եղբորը:

«Իմ եղբայրը վարձով էր ապրում, բայց վերջերս վարձատուն եռապատկել է վարձավճարը՝ ասելով, որ կան ավելի գրավիչ պայմաններ վարձով տալու եւ երկարաժամկետ կանխավճարով:  Քանի որ իսկապես խնդիրը սուր է վարձակալության շուկայում, ուզում էի կոչ անել, որ ինչքան հնարավոր է շուտ կառավարության կողմից առաջարկվող գործիքը մտցնել շուկա, որպեսզի վարձով տների առաջարկը կարողանա զսպել բարձր գնաճը: Արդյունքում ՀՀ քաղաքացիները, որոնք երկար ժամանակ վարձում էին բնակարաններ, իրենք են փողոցում հայտնվում»,-նշել էր նա:

Ապրիլի 15-ից անցել է հինգ ամիս, եւ արտերկրից, մասնավորապես՝ ՌԴ-ից, կրկին մարդկանց մեծ հոսք է դեպի Հայաստան, եւ այս ընթացքում ակնառու են անբարեխղճության դեպքեր, երբ վարձավճարները կրկին բարձր են:

Ստացվում է՝ այսքան ամիս անց որեւէ  փոփոխություն չի եղել: Այժմ անգամ անհնար  է 300 հազար դրամով քիչ թե շատ նորմալ վիճակում գտնվող բնակարան գտնել վարձով բնակվելու համար, իսկ վարձակալներն էլ, օգտվելով պահանջարկից, անհարկի բարձրացնում են գինը նաեւ մինչեւ այս ապրողների, այսինքն՝ ՀՀ քաղաքացիների համար: Այս ամենը կառավարությունը  շարունակում է տեսնել, սակայն ոչ մի արդյունավետ քայլ չի արվում:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՎՃՌԻ ԿԱՏԱՐՈՒՄ

Ի կատարումն 13.04.2022-ի դատավճռի՝ «Ժողովուրդ» օրաթերթը հայցվորից ներողություն է խնդրում: Կատարողական թերթ՝ թիվ ԵԴ/41539/02/21, ArmLur.am կայքում տեղադրվածի հղումը՝ https://armlur.am/1216119/?fbclid=IwAR0Twqkgo_KAedMgr0G0T3y4jla2ctEkllo9NocVByAeoVfExd0vFJyzXHw :

 




Լրահոս