ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը արվել է Երեւանում

 

Դավիթ Անհաղթ փողոցի թիվ 10 շենքի մոտ բախվել են 48-ամյա Անդրանիկ Մկրտչյանի վարած Hyundai Sonata մակնիշի եւ 24-ամյա Գեւորգ Բադալյանի վարած մոպեդը։ Բախման հետեւանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս է աշխատող կանանց տրամադրվում հղիության եւ ծննդաբերության  արձակուրդ:

Լիլիթ Մինասյան (19 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Աշխատող կանանց տրամադրվում է հղիության եւ ծննդաբերության արձակուրդ՝ 140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության), 155 օր (70 օր` հղիության, 85 օր` ծննդաբերության)` բարդ ծննդաբերության, 180 օր (70 օր` հղիության, 110 օր` ծննդաբերության)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում: Այդ արձակուրդը հաշվարկվում է միասին եւ կնոջը տրամադրվում է ամբողջությամբ: Ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չօգտագործված օրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի օրերին:

Նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված աշխատողին տրամադրվում է արձակուրդ որդեգրելու կամ խնամակալ նշանակվելու օրվանից մինչեւ նորածնի 70 օրական (երկու եւ ավելի նորածին որդեգրելու կամ երկու եւ ավելի նորածնի խնամակալ նշանակվելու դեպքում` մինչեւ նորածինների 110 օրական) դառնալը:

Փոխնակ մոր միջոցով երեխա ունեցած աշխատողին (երեխայի կենսաբանական մորը) տրամադրվում է արձակուրդ երեխայի ծնվելու օրվանից մինչեւ նորածնի 70 օրական (երկու եւ ավելի նորածին երեխա ծնվելու դեպքում` մինչեւ նորածինների 110 օրական) դառնալը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Երեխային փաuտացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր) կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչեւ երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս: Նման իրավունք ունեցող աշխատողն այն կարող է ստանալ հերթականությամբ:

 

 

 

 

 

ԿՐԹԱԿԱՆ

ՀԱՐՑ. Որո՞նք են մասնագիտական կողմնորոշման եւ կարողությունների զարգացման կենտրոնի հիմնական գործառույթները:

Ռաիսա Մակարյան (25 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Մասնագիտական կողմնորոշման եւ կարողությունների զարգացման կենտրոնն իր կանոնադրական գործառույթների շրջանակում հիմնականում իրականացնում է.

-հանրակրթության համակարգում, մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնառողների, կրթության համակարգից դուրս մասնագիտության, աշխատանքի եւ զբաղմունքի հարցերում հստակ կողմնորոշում չունեցող, վերամասնագիտացման եւ վերաորակավորման, աշխատաշուկայի արագ փոփոխվող պայմաններին հարմարցվելու կարիք ունեցող անձանց` տարիքային առանձնահատկություններով տարբերակված մասնագիտական կողմնորոշման մեթոդաբանության մշակում,

-նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների, համալիր սոցիալական ծառայությունների եւ զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններում, սոցիալական այլ ծառայություններ իրականացնող կառույցներում մասնագիտական կողմնորոշման եւ կարիերայի խորհրդատվության համակարգի ներդրման մոդելների եւ մեթոդաբանության մշակում եւ աջակցություն,

-մասնագիտական ուսումնական հաստատություններում կարիերայի կենտրոններին մեթոդաբանական եւ խորհրդատավական աջակցության ցուցաբերում,

-մասնագիտական կողմնորոշման եւ կարիերայի ծառայություններ իրականացնող մասնագետների վերապատրաստման ծրագրերի մշակում, նրանց կարողությունների շարունակական գնահատում եւ զարգացում, վերապատրաստված մասնագետների կողմից անցկացվող աշխատանքների մշտադիտարկում, մասնագիտական եւ մեթոդական աջակցություն եւ խորհրդատվություն (սուպերվիզիա):

ՀՀ աշխատանքի  եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ զբաղմունքների միասնական դասակարգչի, մասնագիտական կրթական չափորոշիչների եւ այլ նորմատիվ իրավական ակտերի հենքի վրա մասնագիտական կողմնորոշման եւ կարիերայի կառավարման վերաբերյալ հանրամատչելի նյութերի մշակում եւ տարածում, ՀՀ մասնագիտական կողմնորոշման եւ կարիերայի քաղաքականության, ռազմավարության, իրականացման ձեւերի ու մեթոդների բարելավման ուղղությամբ առաջարկությունների ներկայացում:




Լրահոս