ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

Ծնվել է 44-օրյա պատերազմի հերոս Դավիթ Հարոյանի եղբայրը՝ Հայկը:

«Դավիթը երազիս, երեխու ձեռքը բռնած, տուն էր եկել: Մայրը հարցրել է՝ ով է այս երեխան: Պատասխանել է. «Չգիտե՞ս, ախպերս է»: Հիմա երեխան ծնվեց, անունը Հայկ դրեցինք: Դավիթ էինք որոշել, բայց Դավիթի ասելով՝ Հայկ ենք դրել»,-ասում է երեխայի հայրը՝ Գառնիկ Հարոյանը:

ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս կարելի է ապահովել նոր կառուցվող բնակելի շենքերի սեյսմակայունությունը:

Տիգրան Թովմասյան (39 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Նախ պետք է մանրամասն ուսումնասիրել կառուցվող շենքի շինհրապարակի ինժեներաերկրաբանական եւ սեյսմիկ պայմանները, որոնց հիման վրա եւ ելնելով սեյսմակայուն շինարարության գործող նորմերից՝ նախագծվում է շենքը: Շենքի նախագիծը պարտադիր պետք է անցնի մասնագիտական փորձաքննություն: Շինարարությունն իրականացնողը եւ որակի հսկողը պետք է ունենան համապատասխան լիցենզիաներ: Պետք է արգելվի ցանկացած շեղում հաստատված նախագծից: Շենքը շահագործելիս անհրաժեշտ է պահպանել մշակված կանոնները եւ այլն: Այս դեպքում շենքի սեյսմակայունությունը կլինի բարձր:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Երբ տեղի են ունենում ցնցումներ, եւ դուք գտնվում եք շենքի 1-3 հարկերում, պետք է արագ դուրս գալ շենքից: Իսկ եթե գտնվում եք ավելի բարձր հարկերում, պետք է կանգնել հիմնական կրող պատերից կազմված անկյուններում, դրանցում գտնվող դռան բացվածքներում, կրող սյուների մոտ, արտաքին պատերից եւ պատուհաններից հեռու:

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս ստանալ խաղատան կազմակերպման լիցենզիա:

Հովհաննես Կարապետյանը (42 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Խաղատան կազմակերպման լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին»Հայաստանի Հանրապետության օրենքների եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» թիվ 1164-Ն որոշման համաձայն: Խաղատան կազմակերպման լիցենզիան տրամադրվում է անժամկետ: Լիցենզիան տրամադրվում է նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում (լիազոր մարմնի որոշմամբ կարող է երկարաձգվել եւս 23 աշխատանքային օրով), վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Հայտատուները խաղատան կազմակերպման լիցենզիա ստանալու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն են ներկայացնում հայտը եւ կից փաստաթղթերը, որոնք կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային տարբերակով: Հայտատուները կարող են լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել էլեկտրոնային տարբերակով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության2010 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 1283-Ն որոշման:

ՀՀ ֆինանսների նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` շահումներով խաղերի կազմակերպման համար տարեկան պետական տուրքը Ծաղկաձոր քաղաքում կազմում է 180 000 000 ՀՀ դրամ, Սեւան քաղաքում` 150 000 000 ՀՀ դրամ, Ջերմուկ քաղաքում` 100 000 000 ՀՀ դրամ, Մեղրի քաղաքում` 35 000 000 ՀՀ դրամ, այլ վայրում` 5 500 000 000 ՀՀ դրամ: Հայտատուն շահումներով խաղերի կազմակերպման համար Ծաղկաձոր քաղաքում լիցենզիա ստանալու դեպքում վճարում է կատարում Կենտրոնական գանձապետարանի 900005061149 հաշվեհամարին, Սեւան քաղաքում` 900005061156 հաշվեհամարին, Ջերմուկ քաղաքում` 900005061164 հաշվեհամարին, Մեղրի քաղաքում` 900005061172 հաշվեհամարին, այլ վայրում` 900005061180 հաշվեհամարին, եւ կարող է լիցենզավորող մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացնել:




Լրահոս