ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես պետք է վավերացվի միջազգային պայմանագիրը. Փաշինյանի ստորագրությունը դեռ բավարար չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է՝ խոսք է գնում ՀՀ-Ադրբեջան հաշտության պայմանագրի ստորագրման մասին, որի տեքստի շուրջ նախնական քննարկումներ սկսելու մասին հայտարարել էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իսկ Պրահայում պարզ դարձավ, որ հետագա քննարկումների հիմքը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելն է:

Ամեն դեպքում նկատենք՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաշտության պայմանագիրը միջազգային պայմանագիր է, որը վավերացնելու հստակ կարգ է առկա: Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության հոդված 118-ն ասում է.

1. Ազգային ժողովը վավերացնում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում այն միջազգային պայմանագրերը՝

1) որոնք վերաբերում են մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներին եւ ազատություններին, ինչպես նաեւ պարտականություններին.

2) որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ.

3) որոնք նախատեսում են Հայաստանի Հանրապետության անդամակցություն միջազգային կազմակերպությանը.

4) որոնք Հայաստանի Հանրապետության համար նախատեսում են ֆինանսական կամ գույքային պարտավորություններ.

5) որոնց կիրառումը նախատեսում է օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում, կամ որոնք պարունակում են օրենքին հակասող նորմեր.

6) որոնք ուղղակիորեն նախատեսում են վավերացում.

7) որոնք պարունակում են օրենքի կարգավորմանը ենթակա հարցեր:

2. Ազգային ժողովը, Կառավարության առաջարկությամբ, միջազգային պայմանագրերը վավերացնում, կասեցնում եւ չեղյալ է հայտարարում օրենքով՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

3. Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել։

Ն.Հ.




Լրահոս