«Հրապարակ» թերթը գրում է. «Պրահայի հանդիպման արդյունքներն անակնկալի են բերել իշխանականներին։ Բանն այն է, որ Պրահա մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինյանը նրանց վստահեցրել է, որ Արեւմուտքի եւ հատկապես ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների օրակարգից հանվել է «միջանցք» բառը, եւ դա ԱԽՔ Արմեն Գրիգորյանի ձեռքբերումն է, նա էլ խնդրել է չգործածել այդ բառն առհասարակ։
Սակայն Պրահայից հետո Փաշինյանը հայտարարեց, որ Ալիեւը դեմ է ճանապարհների ապաշրջափակմանը, քանի որ այլ՝ միջանցքային ռեժիմով է ճանապարհ ուզում։ Սա նշանակում է, որ կա՛մ խաղաղության պայմանագիրն ի չիք է դառնում, կա՛մ Ադրբեջանը փորձելու է միջանցքը ստանալ ուժի միջոցով՝ պատերազմով»:
Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում