ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը ցնցված է հայ գերիների գնդակահարության տեսանյութով։ Այդ մասին ասվում է կազմակերպության Twitter-ի միկրոբլոգում։
«ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը ցնցված է հայ գերիների գնդակահարության տեսանյութով և կոչ է անում անհապաղ հետաքննել այս և հայ-ադրբեջանական սահմանին խաղաղ բնակիչների դեմ հանցագործությունների մասին նախորդ հաղորդագրությունները։ Ցանկացած հակամարտության բոլոր կողմերը պետք է հարգեն միջազգային իրավունքը»,-ասվում է գրառման մեջ։
Սոցցանցերում տեսանյութ էր տարածվել ադրբեջանական ԶՈւ կողմից հայ գերիների գնդակահարության մասին։ ՄԻՊ համապատասխան վերլուծություններն ուղարկվել են Միջազգային մասնագիտացված կազմակերպություններին ու նաև այլ դերակատարներին։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշել է, որ գրեթե վստահ են, որ վայրագությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հերթական ագրեսիայի ժամանակ և որ գերիներից 7-8 անձի նույնականացում է իրականացվում։