Որսի համար հրացանը լիցքավորելիս տղամարդը պատահաբար կրակել է ընկերոջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանություն հոկտեմբերի 7-ին՝ ժամը 07.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ որովայնի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Արտաշատ քաղաքի բնակիչ 45-ամյա տղամարդ:

Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ժամը 07.30-ի սահմաններում 45-ամյա տղամարդը Արտաշատի բնակիչ իր երկու ընկերների հետ, նրանցից մեկի «Նիսան» մակնիշի մեքենայով որս անելու նպատակով գտնվել են Տափերական գյուղի վարչական տարածքի հանդամիջյան տարածքում:

Այդ ընթացքում ընկերներից մեկը մեքենայի սրահում իր անվամբ գրանցված «ՄՌ-155» տեսակի մեկփողանի 12 մմ տրամաչափի ողորկափող հրացանը լիցքավորելիս պատահաբար կրակել է մեքենայի հետնամասում նստած 45-ամյա տղամարդու ուղղությամբ՝ պատճառելով վնասվածք:




Լրահոս