ArmLur.am-ը հայտնել էր, որ ՍՏեփանակերտում երեկ տեղի ունեցած հանրահավաքը կշարունակվի այսօր՝ ժամը 19:00-ին։ Եւ այսօրվա հանրահավաքին նախատեսվում է փակել նախագահական նստավայրի մուտքը։ Իսկ ինչ էին պահանջում քաղաքացիները երեկ։ Քաղաքացիների նպատակն էր՝ միջազգային հանրությանը փոխանցել արցախահայության անզիջում դիրքորոշումը, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։
Հանրահավաքի ընթացքում հնչեցին «Արցախն անկախ է», «Պահանջում ենք Կոսովոյի նման», «Մինսկի խումբն այլընտրանք չունի», «Ալիևը՝ ահաբեկիչ» և այլ կարգախոսներ, հանրահավաքի մասնակիցները նաև մեղադրեցին Ադրբեջանի վարչակարգին պատերազմի մեջ։
Հավելենք, որ այդպես էլ հայտնի չդարձավ, թե ով էր կազմակերպել այդ ցույցը․ քաղաքացիներն այն անվանում էին ինքնաբուխ հավաք։ Սակայն Արցախում կա տեսակետ, որ Երևանից են ուղղորդում խժդժություններն Արցախի մայրաքաղաքում:
ArmLur.am-ը կփորձի պարզել, թե ով է կանգնած այս գործընթացի հետևում:
Լուսանկարները՝ civilnet֊ի։