ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Նեւադայում իր կողմնակիցների հետ կայացած հանդիպման ընթացքում, հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան պետք է անհապաղ նստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ կանխելու «երրորդ համաշխարհային պատերազմի» բռնկումը։
«Մենք պետք է կոչ անենք անհապաղ բանակցություններ սկսել՝ պատերազմի խաղաղ ավարտի վերաբերյալ, հակառակ դեպքում մենք կբախվենք երրորդ համաշխարհային պատերազմի, ու մեր մոլորակից ոչինչ չի մնա, քանի որ հիմար մարդիկ չեն հասկանում միջուկային էներգիայից», – ասել է նախկին նախագահը: