«ԺՈՂՈՎՈՒՐԴ»-Ը ՍՊԱՌՆՈՒՄ Է ՍԵՐԺԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ, երբ ժամը 19-ի դրությամբ հայտնի դարձավ, որ ՀՀԿ գերագույն մարմնի երկար սպասված նիստը տեղի է ունենալու, 17-ն անց 40-ից արդեն նախագահականի անվտանգության աշխատակիցների կողմից մի քանի հարյուր մետր շրջագծով փակվել էին դեպի ՀՀԿ գրասենյակ տանող բոլոր ճանապարհները, լրագրողներից բացի, ՀՀԿ-ի մատույցներում էր նաեւ ՀՀՇ-ի խիստ տեղեկացված Գեւորիկը` իր հայտնի կոստյումով, կրծքանշանով եւ ՀՀԿ-ականներին ուղղված արծվենի հայացքով:
Նշենք, որ ՀՀԿ-ի շուրջբոլորը ծառայություն իրականացնող ոստիկանները «Ժողովուրդ»-ի թղթակցին նույնիսկ 100 մետր հեռավորությունից չթողեցին մոտենալ ՀՀԿ-ի շենքին: Սակայն մի շարք լրատվամիջոցների դա չվերաբերեց: Նրանց թղթակիցները կանգնած էին ՀՀԿ գրասենյակի մուտքի մոտ: Նշենք, որ մեր թղթակցին մոտ չի թողել ոչ միայն ոստիկանը, այլեւ Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակից ոմն Ջոմարդյան:




Լրահոս