Իտալական A Սերիայի 9-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս 2։1 հաշվով հաղթել է «Սասուոլոյին»։ Միլանյան ակումբի կազմում առաջին կեսի վերջնամասում աչքի է ընկել Էդին Ջեկոն։
60-րդ րոպեին տանտերերի կիսապաշտպան Դավիդ Ֆրատեզին հավասարեցրել է հանդիպման հաշիվը։
75-րդ րոպեին բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն ևս մեկ գոլ խփեց։ Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը փոխարինման է մտավ ընդմիջումից հետո և մասնակցել է երկրորդ խաղակեսին։ Հայ կիսապաշտպանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ։ Նշենք, որ հայ կիսապաշտպանը առաջին անգամ է «Ինտերի» կազմում աչքի ընկնում արդյունավետ գործողությամբ:
«Ինտերը» 15 միավորով բարձրացավ 7-րդ տեղ։ «Սասուոլոն» 12 միավորով նահանջեց 9-րդ հորիզոնական։