Տեղի ունեցած պայթյունից հետո, երկաթուղային հաղորդակցության վերականգնման պահից, Ղրիմի կամրջով մոտ 6 հազար ուղևոր է տեղափոխվել, կիրակի ՏԱՍՍ-ին հայտնել են Grand Service Express ընկերության մամուլի ծառայությունից։
«Ութ գնացք է անցել է Ղրիմի կամրջով երթևեկության վերականգնման պահից։ Փոխադրվել է մոտ 6000 ուղևոր», – հայտնել են ընկերությունից։
Նաև Ղրիմից ուղևորվել են բոլոր գնացքները, որոնք հետաձգվել էին կամրջի վրա տեղի ունեցած վթարի պատճառով։
Ավելի վաղ ՌԴ տրանսպորտի նախարարությունը հայտնել էր, որ միջքաղաքային մարդատար և բեռնատար գնացքների տեղաշարժը Ղրիմի կամրջով իրականացվում է ըստ չվացուցակի։ Նախարարությունում ավելացրել են, որ կամրջով մերձքաղաքային ուղևորափոխադրումները կվերականգնվեն կիրակի երեկոյան։