Օրվա ընթացքում քնելու մշտական ցանկությունը կարող է համարվել ախտաբանություն ու պայմանավորված լինել քնի ու առույգության գործընթացների խանգարմամբ։ Այս մասին aif.ru-ի հետ զրույցում ասել է հոգեթերապևտ, հոգեբան, սոմնոլոգ Ելենա Կոլեսնիչենկոն։
Մասնագետի խոսքով՝ նարկոլեպսիան հիվանդություն է, որը հաճախ զարգանում է մկանային տոնուսի անսպասելի կորստի հետևանքով ու ուղեկցվում է օրեքսինի՝ առույգության ժամերի կարգավորմանը նպաստող հորմոնի ցածր մակարդակով։
Այս խանգարման դեպքում ցերեկային քնկոտությունը միակ ախտանշանը չի լինում։ Նման դեպքերում կարող են նկատվել նաև ավտոմատացված պահվածք, գիշերային քնի բացակայություն ու մկանների անսպասելի թուլություն։
Նարկոլեպսիան ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։ Այն կարելի է բուժել ինչպես վարքագծային, այնպես էլ դեղորայքային թերապիաների միջոցով։ Ընդ որում՝ դեղորայքային բուժումը կարող է ենթադրել նաև որոշալի հոգեմետ ու խթանող դեղերի գործածություն։