Նախարարությունն առաջարկում է հանքարդյունաբերող ընկերությունների առաջ պարտավորություններ սահմանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է հանքարդյունաբերող ընկերությունների առաջ պարտավորություններ սահմանել։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվող ընկերությունները յուրաքանչյուր տարի կպարտավորվեն համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղել նախագծային ցուցանիշներին համապատասխան հաշվարկված ռոյալթիի կամ բնօգտագործման վճարի որոշակի տոկոսի չափով գումար։

Օրինակ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստացած անձը պարտավոր է յուրաքանչյուր տարի ազդակիր համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման համար, մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի դեպքում հատկացնել՝ նախագծային ցուցանիշներին համապատասխան հաշվարկված ռոյալթիի առնվազն 3 տոկոսի չափով գումար։ Ոչ մետաղական պինդ օգտակար հանածոների հանքավայրերի դեպքում գումարը կկազմի տրամադրված արտադրողականությանը համապատասխան հաշվարկված բնօգտագործման վճարի առնվազն 10 տոկոսի չափով գումար։ Իսկ հանքային ջրերի հանքավայրերի դեպքում՝ 5 տոկոս։




Լրահոս