Բյուրակն գյուղի տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 9-ին` ժամը 16:33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Բյուրակն գյուղում այրվում է տան տանիք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բյուրակն գյուղի 1-ին փողոցի տներից մեկին կից խորդանոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:59-ին, մարվել՝ 18։19-ին։ Այրվել են խորդանոցի տանիքի փայտե կառուցատարրերը և ծածկը (մոտ 42 քմ)։




Լրահոս