
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15:21-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորապատ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Նորապատ գյուղի սկզբնամասում Volkswagen մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Գ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդ՝ Հ․ Գ․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Արմավիր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: