ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախն Ադրբեջանի կազմում պատկերացնելը նշանակում է՝ մենք նրանց տանում ենք ցեղասպանության. Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում խորհրդարանական ճեպազրույցների ժամն է:  ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը ներկայացրեց, թե ինչ է արվել այս ընթացքում:

«Զեկույցներ և նամակներ եմ ուղարկել միջազգային գործընկերներիս՝ սկսած գերիների դաժան գնդակահարությունների վերջացրած Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների արձանագրումներով: Արցախն Ադրբեջանում ապագա չունի,  Ադրբեջանի կազմում նրանց պատկերացնելը նշանակում է՝ մենք նրանց տանում ենք ցեղասպանության, մենք պետք է թույլ չտանք, որ նման բան տեղի ունենա:

Մենք խնդիր ունենք այս պահին ամբողջ աշխարհին բացատրելու, որ արցախցիներն իքնորոշվելու իրավունք ունեն, այլապես մենք 21-րդ դարում ունենալու ենք նոր ցեղասպանություն»:

Թովմասյանն անդրադարձավ նաև զորակոչային գործընթացին՝ ըդգծելով, որ զորակոչն ուղեկցվում է մարդու իրավունքների կոպիտ խախտումներով:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս