
Պրահայից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնը միանգամից մեկնեց ՌԴ: Ինչպես եք գնահատում այս քայլը, արդյոք տեսնում եք ենթատեքստ: Նման հարց ուղղվեց ԱԺ ճեպազրույցների ժամին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանին: Ի պատասխան Թովմասյանը նշեց.
«Իմ պատկերացումներն է, որ թերևս գնացել է բացատրություններ տալու, թե ինչ է տեղի ունեցել և ինչ պայմանավորվածություններ է ձեռք բերվել, կյանքը ցույց տվեց, որ ՌԴ իշխանությունը մերժող Փաշինյանն ամենառուսահպատակը դարձավ»: