
ԱՄՆ դեսպանատունը հոկտեմբերի 10-ին՝ Ռուսաստանի զանգվածային հրթիռային հարվածներից հետո, ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Ուկրաինայի տարածքից։ Այս մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Դեսպանությունը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը հարվածներ է հասցրել քաղաքացիական ենթակառուցվածքներին, ինչպես նաեւ Կիեւում եւ Ուկրաինայի այլ քաղաքներում պետական օբյեկտներին։
ԱՄՆ դեսպանությունը հայտարարում է, որ Ուկրաինային Ռուսաստանի հարվածներն ուղղակի վտանգ են ներկայացնում խաղաղ բնակչության եւ քաղաքացիական ենթակառուցվածքների համար:
«Ուկրաինային Ռուսաստանի շարունակվող հարվածներն ուղղակի սպառնալիք են քաղաքացիական բնակչության եւ ենթակառուցվածքների համար։ Դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում ապաստան գտնել տեղում եւ լքել Ուկրաինան՝ օգտագործելով ցամաքային տրանսպորտի մասնավոր տարբերակները, երբ դա անվտանգ լինի»,- ասվում է հաղորդագրության մեջ: