Կառուցապատման ոլորտում իրականացվող բավականին բուռն շինարարական գործունեությունը, որպես այս պահին թերևս մեր պետությունում ամենազարգացող ճյուղ՝ շարունակում է իր հաջող ընթացքը՝ զարկ տալով և նպաստելով երկրի տնտեսական աճին, հենց այս ոլորտի շահառուներն էին համախմբվել մեկ հարկի ներքո «Գլոբալ մեդիա հաուս» ընկերության կազմակերպած «Գլոբալ բիզնես» ֆորումի հերթական հանդիպմանը: «Գլոբալ մեդիա հաուս» ընկերության տնօրեն Տաթև Ավետիսյանի խոսքով սա այն դրական հարթակներից մեկն է,որը միտված է ոլորտի տնտեսվարողներին միավորելու,երկրում ծառացած բարդ իրավիճակում մեկը մյուսին օգտակար լինելու, խնդիրները կիսելու, նաև մոտիվացվելու և չկորցնելու լավատեսությունը ապագայի հանդեպ:
Հանդիպման շրջանակներում՝ մասնակիցները համախմբվելով մեկ հարթակում՝ քննարկումների, խնդիրների վեր հանման և առավել ճկուն այլընտրանքային լուծումների գրանցման արդյունքում փորձում էին միմյանց օգտակար լինել՝առաջարկի և պահանջարկի արդյունավետ պայմանավորվածությունների ձեռքբերմամբ՝ միտված բարելավելու ոլորտային աշխատանքների ընթացակարգը։
Be to be ձևաչափում ֆորումի մասնակից իրանցի ներկայացուցիչները կարևորում էին և ընդգծում հնարավորության սահմաններում տեղի գործարարներին օգտակար լինելու և հայ իրանական համագործակցությունները ամրապնդելու հնարավոր հեռանկարները։