
Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպանությունը շարունակում է մնալ Կիևում քաղաքին հասցված հարվածներից հետո:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Ֆրանսիայի դեսպան Էթիեն դե Պոնսեն:
«Դեսպանությունը մնում է և կշարունակի մնալ Կիևում՝ աջակցելով մեր ուկրաինացի ընկերներին, ծառայելով Ֆրանսիայի ժողովրդին և հանուն ֆրանս-ուկրաինական հարաբերությունների»,-«Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում գրել է դեսպանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 10-ին Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ հանդիպման ժամանակ ասել է, որ առավոտյան ճշգրիտ կառավարվող զենքերով զանգվածային հարված է հասցվել ուկրաինական ենթակառուցվածքի օբյեկտներին: