ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թանկացումներ նաեւ Վրաստանում. որքանով կարող եք բնակարան վարձակալել Թբիլիսիում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 24-ից հետո ռուսաստանցիներն ակտիվորեն գալիս էին ոչ միայն Հայաստան, այլ նաեւ Վրաստան՝ չնայած այստեղ տիրող հակառուսական տրամադրություններին։

ArmLur.am-ը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ այս ընթացքում Վրաստանում, ավելի կոնկրետ մայրաքաղաք Թբիլիսիում շարունակում է բնակվել մոտ 120 հազար ՌԴ քաղաքացի։

Ինչպես Հայաստանում, նաեւ Վրաստանում միգրացիան ազդել է թե՛ բնակարանների, թե՛ առաջին անհրաժեշտության ապրանքների գնի վրա։ Վրացիները ArmLur.am-ի հետ զրույցում շեշտում էին՝ մեծ թվով ապրանքներ երկու անգամ, երեք անգամ թանկացել են, ինչը մեծ խնդիրներ է ստեղծում հենց վրացիների համար, չնայած շատ լավ է տնտեսության շարժի առումով։

Այստեղ նկատենք՝ Հայաստանում եւս բնակարանների վարձակալության թանկացումը զգալի է, բայց առաջին անհրաժեշտ ապրանքների առումով տարբերությունն այդքան ակնառու չէ։ Եթե մինչեւ փետրվարը Թբիլիսիում կարող էիր նորմալ վիճակում գտնվող բնակարան վարձակալել 500 դոլարով, ապա հիմա, ինչպես եւ Հայաստանում այս նույն բնակարանը ստիպված ես ձեռք բերել 1000 դոլարով։ Ընդ որում փետրվարից մինչեւ այժմ ռուսաստանցիներն այստեղ 12 հազար տարածք են գնել, ինչը եւս տնտեսապես ձեռնտու է Վրաստանին։

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս