
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11.10-ին, «Տոնոյան» հիվանդանոցից իրավապահներին հայտնել են, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Տիգրան Հարությունյանը:
Ավելի ուշ իրավապահները պարզել են, որ եղել է վիճաբանություն, ինչի ժամանակ Տիգրան Հարությունյանին դանակի հարվածներ է հասցրել և մարմնական վնասվածքներ պատճառել Ղուկաս Գրիգորյանը: Վերջինիս իրավապահները փնտրում են:
Ի դեպ, դանակահարված երիտասարդը եւ դանակահարողը ուսանողներ են:
Ք.Մ.